Im Dschungel

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Im Dschungel Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Rudyard Kipling. Im Dschungel. Autor übertragung aus dem englischen des Rudyard Kipling von Kurt Abel-Wusgrave. - Freiburg, /1898/, Fridrich Ernst Fehsenfeld: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կապույտ ու դարչնագույն սոսնձալաթով: Առաջին կազմերեսի վերևի մասում կա արծաթագույն դրոշմվածք, ներքևի մասում արծաթագույն ոճավոր տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Կռնակին նույնպես դրոշմված են արծաթագույն նախշեր ու արծաթագույն ոճավոր տառերով` վերնագիրը: Էջերի եզրերը պատված են կարմրավուն ներկաշերտով: Գիրքն ունի երկու տիտղոսաթերթ, որոնց միջև կա ճակատանկար՝ հեղինակի պատկերով: Երկրորդ տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 344-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները թեթև մաշված են: Հեղինակ՝  Կիպլինգ, Ռեդյարդ Թարգմանիչ՝  Կուրտ Աբել Վուսգրաֆ Էջ՝  VI, 344, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1898/ Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/800