Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Les Quatrains de Kheyam
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Les Quatrains de Kheyam. Traduits du Persan par J. B. Nikolas, ex-premier de L' Ambassade Francaise en Perse. - Paris, 1867, Impr. Imperiale: Օմար Խայամի քառյակների թարգմանությունն է պարսկերենից ֆրանսերեն: Կազմը կոշտ է, սև՝ մանր կապտավուն բծերով, մամլաթղթից: Կռնակը կանաչավուն կաշվից է, հիմնական հատվածը ոսկեգույն է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են: Առաջին տիտղոսաթերթի վերևի աջ մասում և լրացուցիչ էջ I-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ լրացուցիչ էջ XV-ի և վերջին էջ 229-ի դարձերեսներին՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ /1/-ի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յովհ. Թումանեան»: 2-րդ տիտղոսաթերթին և որոշ այլ էջերին կան Հովհ. Թումանյանին չպատկանող մակագրություններ և այլ նշումներ: Կազմի անկյուններն ու կռնակը մասամբ մաշժված են:
Հեղինակ՝ Օմար ԽայամԹարգմանիչ՝ Նիկոլաս Ջ. Բ.Էջ՝ XV, 229Նյութը՝ թուղթ, մամլաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1867Լայնություն (սմ)՝ 18Երկարություն (սմ)՝ 25,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/785