«Requium հայրենական» (հատված) «1-2» էջ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բանաստեղծությունը երկու էջի վրա է, առաջին էջին «Renium հայրենական» վերնագրից առաջ գրված է «III», վերնագրից հետո աստղանիշ է «X»: Էջին՝ 18 տող է, որից հինգ տողը մեջտեղում, եզրին մոտ, մյուս տողերին հակառակ, երեք ջնջում եւ ուղղում: «Ինչ որ գրել եմ ես այս Գրքում իմ՝ քո մասին... -------------------------------- Հնչում է տենչը կյանքի Եվ արեւոտ վաղվա...» (տարբերակ) Մյուս էջին թվագրված է՝ «2», ընթեռնելի է 16 տող. «Օ, որքան ես երջանիկ, Որքան ես դու նոր- -------------------------------- Հուրհուրան այգն է վաղվա Ցոլցոլում վերից:-»: Հավանաբար գրել է 1936թ. «Կոմիտասի հիշատակին» պոեմին զուգահեռ: Առաջին անգամ տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. 116-117 էջ: Նյութը՝  թուղթ, ձեռագիր, թանաք՝ մանիշակագույն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1850 14 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4580