Ա. Քոչարյանի նամակը՝ Սոֆիա Ալեքսանդրովնային

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անվանի երաժշտագետ-նվագարանագետ Արամ Քոչարյանի նամակն է՝ տաղանդավոր քամանչահար Ս. Օգանիզաշվիլու դստերը՝ Սոֆիային: Նամակը ձեռագիր է, ռուսերենով գրված երկծալ թղթի վրա: Նամակում Ա. Քոչարյանը շնորհակալություն է հայտնում Սոֆիա Ալեքսանդրովնային՝ ուղարկված լուսանկարների և տեղեկությունների համար և պատմում իր ապագա գրքի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որտեղ առանձին բաժին է հատկացված Ս. Օգանիզաշվիլուն: Նա գրում է, որ զուգահեռ աշխատում է նաև «Տերն ու ծառան» օպերայի վրա: Նամակի ճակատին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի կնիքն է և ֆոնդային համարները: Նամակը գրված է 1967թ. մարտի 14-ին, Երևանում: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Չափս՝  20*14.3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/67 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265