Ագաթանգեղոս առ Գեորգա Ասորի եպիսկոպոսին և ուսումնասիրություն Ագաթանգեղա գրոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ազգային մատենադարան Գ. Գրեց Հ. Յակովբոս Տաշեան Մխիթ. ուխտէն. Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց. - Վիեննա, 1891, Մխիթարեան տպարան: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձվաքծ է դեղնադարչնագույն ողորկ թուղթ: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին նույնպես պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ և կենտրոնում տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը շագանակագույն սոսնձալաթից է, վրան ևս սոսնձված է դեղնադարչնագույն թուղթ՝ վերնագրով ու տպագրման տարեթվով: Էջերի եզրերը պատված են մուգ կապույտ ալիքաձև նախշերով ներկաշերտով: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, վերջին էջ 159-ի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակը պոկված է, առաջին կազմերեսը մասնատվում է, կազմը և էջերը խունացած են: Հեղինակ՝  Տաշյան Հ. Էջ՝  (Ա-ԺԱ), 1891 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/214-1