Հայ ժողովրդական հեքիաթներ: Ժողովածու: (Գիրք 8, օր.1)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու: (Գիրք 8, օր.1) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տիգրան Նաւասարդեանց. Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու. Ութերորդ գիրք, օրինակ 1. - Թիֆլիս, 1894, տպարան Մովսես Վարդանեանի: Շապիկը վարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծապատիւ պ. Յովհաննէս Թումանեանին ժողովողից. 23 փետր. 1903»: Վերջին՝ լրացուցիչ էջ Գ-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: էջ 67-ին կա Հովհ. Թումանյանի նշումը մատիտով: Կազմերեսները խունացած են, էջերի եզրերը՝ մասամբ մաշված, գիրքը՝ մասնատված: Էջ՝  120, (Ա-Գ) Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20 Կազմող՝  Նավասարդյան Տ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/675-4