Ուսումն մայրենի լեզվի: Պատկերավոր այբբենարան և առա...
Ուսումն մայրենի լեզվի: Պատկերավոր այբբենարան և առաջին ընթերցարան մեծերի և փոքրերի համար
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ուսումն մայրենի լեզւի: Պատկերաւոր այբբենարան եւ առաջին ընթերցարան մեծերի եւ փոքրերի համար
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ղ. Աղայեանց. Ուսումն մայրենի լեզւի: Պատկերաւոր այբբենարան եւ առաջին ընթերցարան մեծերի եւ փոքրերի համար: Մեծերի համար իբրեւ ինքնսւսուցիչ. 25-րդ տպագրութիւն. Հեղինակի սեփական եւ փոխադրած յօդւածների արտատպելու իրաւունքը վերապահւած է. - Թիֆլիզ, 1907, ելէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, Պօլիցեյսկայա 7: Շապիկը բաց կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ աջից և ձախից պատկերված են կենդանիներ, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում, նաև վերջին էջ 64-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակի հատվածը նույնպես մաշված է:
Հեղինակ՝ Աղայան Ղ.Էջ՝ 64Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1907Լայնություն (սմ)՝ 15,5Երկարություն (սմ)՝ 23,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1072