Ազդագիր՝ Հայկական ժողովրդական և գուսանական երգի երեկոյի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1979թ. ապրիլի 26-27-ին Հայպետֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացած Հայկական ժողովրդական և գուսանական երգի երեկոյի ազդագիրն է: Թուղթը սպիտակ է՝ վրան գրված լրատվությունը՝ կապույտ տառերով: Համերգին մասնակցում են՝ Օֆելյա Համբարձումյանը, Հովհ. Բադալյանը, Սողոմոն Սեյրանյանը, Վարդուհի Խաչատրյանը, Նորայր Մնացականյանը և այլք՝ դուդուկահարների և ժող. նվագարանների համույթների հետ միասին: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. Չափս՝  60*87 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/117 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265