Աթալան կապում է Շակտասի վերքը: Ֆ.Ռ. Շատոբրիանի “Աթալա” վեպի հիման վրա:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երկֆիգուր կոմպոզիցիա է՝ տեղադրված ցածր , անկանոն ձևի, կանաչ, վարդագույն գույնի պատվանդանի վրա: Աթալան պատկերված է երկար, լայն բացվածքով, վարդագույն, ծաղկավոր, կարճ թևքով զգեստով, ծոծրակին կապած մուգ վարսերով: Նա թեքվել է ցածր պատվանդանի վրա կիսապառկած Շակտասի կողմ, վերջինս մուգ գույնի տունիկայով է և թեթև բարձր սանդալներով, երկար մուգ, մեջքի վրա թափվող վարսերի վրա ոսկե սանր և դիադեմա է: Վարդագույն կապը կապելու համար նրա ձախ ձեռքը առաջ է տարել, իսկ աջը սեղմել է կրծքին և ծալել է արմնկի հատվածում, դիմագծերը մշակված են սահուն, ընդհանրացված, առանց մանրամասնությունների: Արտադրողի անվանումը՝  Գժել Հայտնաբերման վայրը՝  Ռուսաստան,Գժել Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1826-1850 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-284