«Այց Թուրքայ Հայաստանին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրքի կազմը մուգ մոխրագույն է , որի վրա սև գույնի տառերով գրված է. Լեւոն Սարգսեանց «Այց Թուրքայ Հայաստանին» (հայ տուրիստի յիշողութիւններից), մանր տառերով գրված է Եղիշեի ասույթներից։ Հետո՝ Թիֆլիս 1890 թ.։ Գիրքը գրված է հին հայերեն ուղղագրությամբ, աշխարհաբար է։ Տիիտղոսաթերթի վրա գրված է նույնը և կա հանրային գրադարանի կնիքը։ Այնուհետև առաջաբանում հեղինակը շարադրում է իր մտքերը այն մասին, որ վաղուց ցանկանում էր ճանապարհորդել թուրքահայաստանում։ Աշխատության առաջին գլուխը կոչվում է «Մինչեւ սահմանը»։ Այդտեղ հեղինակը նշում է, որ 1888 թ. հունիսի վերջերին ինքը Մոսկայից գալիս է իր ծննդավայրը, հետո ուղևորվում Երևան։ Նա նկարագրում է այդ ամբողջ ճանապարհը և բնությունը։ Նկարագրում է նաև Էջմիածինը, գնում է Վաղարշապատ։ Գիրքը ավարտվում է նրանով, որ հեղինակը ուղևորվում է դեպի Ալեքսանդրապոլ։ Հեղինակ՝  Լեւոն Սարգսեանց Էջ՝  16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890թ. Չափս՝  15.2*23.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/84 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125