Անահիտ

Անահիտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Անահիտ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղ. Աղայեանց. Անահիտ. Երրորդ տպագրութիւն. - Տփխիս, 1903, տպարան Մովսէս Վարդանեանցի: Շապիկը բաց աղյուսագույն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է սև դրվագազարդ նախշ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ «Амлик Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը և «Ն. Թումանեանին Ղ. Աղայեանից» ընծայագիրը հասարակ մատիտով: Թերթերը կտրտված չեն: Կազմերեսները խունացած են, առաջին կազմերեսը՝ պատռված: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  56 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/295