Հայ բանաստեղծներ: (Արևելյան բարբառ)

Հայ բանաստեղծներ: (Արևելյան բարբառ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ բանաստեղծներ: (Արեւելեան բառբառ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Յով. Քաջազնունի. Հայ բանաստեղծներ: (Արեւելեան բառբառ) / Составилъ О. Качазнуни. Армянскiе поэты. Բագուի Հայոց Հրատարակչական Ընկերութիւն Հրատարակութիւն N7. - Բագու, 1908, տպարան «Տրուդ» / Баку, тип. «Трудъ»: Շապիկը բաց կանաչավուն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև գույնի կիսաուղղանկյունաձև դրվագազարդ նախշ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Ов. Туманян»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 266-ի ներքևի լուսանցքում: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված, գիրքն ամբողջովին մասնատված է: Էջ՝  266 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21,5 Կազմող՝  Քաջազնունի Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/294