«Աշխարհ» շաբաթաթերթ թիվ 1030, «Մեծ բանաստեղծի յոբե...
«Աշխարհ» շաբաթաթերթ թիվ 1030, «Մեծ բանաստեղծի յոբելեանը»,
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թերթում զետեղված Արմենպրեսի հաղորդագրությունը վերաբերում է Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդ.. նիստին, որը տեղի է ունեցել փետրվարի 2-ին Երեվանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եվ բալետի պետական-ակադեմիական թատրոնի դահլիճում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիսությունը ներածական խոսքով բացել է Հանրապետության հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, զեկույցով ելույթ է ունեցել ՀԳՄ վարչության առաջին քարչտուղար Վարդգես Պետրոսյանը: Վ. Պետրոսյանն իր խսքում նշել է, որ Չարենցի տեղը բոլոր ժամանակների, մասնավորապես 20-րդ դարի մեծ բանաստեղծների ոսկե շղթայի մեջ է: Դրանում համոզվելու համար պետք է բարձրանալ դեպի Չարենցը: «... հենց նա է, որ դարձավ սովետահայ գրականության առաջին դասականը եվ այսօր էլ շարունակում է մնալ այդ գրականության իմաստուն նավավարը».- ավարտում է իր խոսքը Վ. Պետրոսյանը:
Այնուհետեվ Չարենցի մասին խոսել են բանաստեղծներ Եվտուշենկոն, Վ. Դավթյանը եվ այլազգի անվանի գրողներ:
Առաջին էջի վերին ձախ կողմում ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2243
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 5536