«Կոմունիզմի համար» թիվ 17 /5097/, Արմենպրեսի հաղոր...
«Կոմունիզմի համար» թիվ 17 /5097/, Արմենպրեսի հաղորդագրություն «Հեղ.զինվորն ու երգիչը»էջ`1-ին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թերթում զետեղված Արմենպրեսի հաղորդագրությունը վերաբերում է Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, Երեվանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եվ բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում:Հանդիսավոր նիստը ներածական խոսքով բացել է Հանրապետության հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, որը նշել է. «Մեծերը գալիս են եվ մնում: Անմահությույուն է վերապրել Ե. Չարենցը ժողովրդի հիշողության մեջ....»:
Զեկուցումով հանդես է եկել ՀԳՄ վարչության առաջին քարտուղար Վ. Պետրոսյանը: Նա իր խոսքում նշում է, որ Չարենցի տեղը բոլոր ժամանակների, մասնավորապես
20-րդ դարի մեծ բանաստեղծների ոսկե շղթայի մեջ է: Չարենցի անձի եվ ստեղծագործության մեջ եզակիորեն միահյուսված էին մեր
ժողովրդի անցյալը, ներկան, գալիքը: Հենց նա էր, որ դարձավ սովետահայ գրականության առաջին դասականը եվ այսօր էլ շարունակում է մնալ այդ գրականության իմաստուն նավավարը:Այնուհետեվ ելույթ են ունեցել Միխայիլ Դուդինը, Գեվորգի Ցիցիշվիլին, Ֆիֆրեթ Գոջան, Եվգ. Եվտուշենկոն, Արամ Բարսեղյանը, Վահագն Դավթյանը եվ ուրիշներ:
Առաջին էջի վերեվում ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2244
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 5541