Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հեռացած ծայրերով, կտրվածքում՝ կլոր բրոնզե լարից, կենտրոնում՝ հաստ, աստիճանաբար նեղացող ծայրերով, եզրերը՝ հարթեցված: Իրանը կենտրոնում զարդարված է խաչվող և կարճ ակոսագծերով: Դեպի ծայրերը գնացող հատվածը զարդարված է կարճ ակոսագծերով արված եղևնանախշով, իսկ ծայրերը՝ օղակաձև ակոսագծերով: Տրամագիծ (սմ)՝  8 Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, I դամբարանադաշտի ավերված դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. X I - VII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5973/245(1) Բաժնեհաշվառանիշ՝  Հ-132