Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է հիմնամասից և չորս սեղանաձև , երկարավուն զարդատախտակներից, որոնք իրար միացած են փոքրիկ ծխնիներով: Սեղանաձև զարդատախտակները պատված են հատիկաշար և բուսանախշ զարդանախշերով և կենտրոնում ՝ երեքական կլորավուն քարերով: Հիմնամասը բաղկացած է երեք իրար ձուլված զարդատախտակներից, որոնք իրենց վրա ունեն բուսանախշ հատիկաշար զարդանախշեր և յուրաքանչյուրը կենտրոնում ունի մեկական քար: Վարպետ՝  Գ. Աշուղաթոյան Նյութը՝  արծաթ, փիրուզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Քաշ (գր)՝  22.8 Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6233/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-668