Առակք Եզովբոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Առակք Եզովբոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եզոպոս: Առակք Եզովբոսի. Ի պէտս մանկանց. Թարգմանեալ 'ի գաղղիական լեզուէ յաւելմամբ ոտանաւոր իմաստից եւ բարոյական խրատուց, 'ի Հ. Մինաս վարդապետէ Բժշկեան 'ի Մխիթարեան ուխտէն. - 'ի Վենետիկ, 1827, 'ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն կաշվով: Կռնակի վերևի մասում՝ սև հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն պաշտպանիչ շերտով: Ֆորզացները շագանակագույն - վարդագույն ողորկ` մարմարե մակատեսքով, թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 540-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 15 թերթ սև-սպիտակ նկարազարդում: Կազմերեսները և կռնակը խումացած են, եզրերը` թեթև մաշված: Հեղինակ՝  Եզոպոս Էջ՝  540, 15 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1827 Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  15,3 Թարգմանիչ՝  Բժշկյան Մինաս վրդպ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/717-2