Բանաստեղծություններ: Ա պրակ

Բանաստեղծություններ: Ա պրակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ: Ա. պրակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ադա Նեգրի. Բանաստեղծութիւններ. Ա. պրակ. Թարգմ. Յ. Յակոբեան. - Թիֆլիս, 1904, տպարան «Հերմէս»: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը գունազարդ է՝ վերևի ձախ անկյունում հեղինակի մուգ շագանակագույն պատկերն է, աջից` կազմերեսի երկայնքով, պատկերված է մուգ շագանակագույն-կանաչավուն բուսանախշ, վերնագիրն ու այլ տվյալները տպագրված են մուգ շագանակագույն ու կանաչավուն տառերով: Տիտղոսաթերթի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Բանաստեղծ Յովհաննէս Թումանեանցին նուէր թարգմանչից. 1908 թ. 19/X. Թիֆլիս»: Վերջին էջ 59-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսը բացակայում է, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Նեգրի, Ադա Թարգմանիչ՝  Հակոբյան Հ. Էջ՝  59 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/709-1