Բանաստեղծություններ: Բ. պրակ

Բանաստեղծություններ: Բ. պրակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ: Բ. պրակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ադա Նեգրի. Բանաստեղծութիւններ: Բ. պրակ. Թարգմանեց Յակոբ Յակոբեան. - Թիֆլիս, 1904, տպարան «Հերմէս», Մադաթեան փողոց N15: Կազմերեսները բաց հարդագույն երանգով ողորկ թղթից են: Առաջին կազմերեսը բացակայում է, վերջին կազմերեսին մուգ շագանակագույն տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յարգելի Յովհաննէս Թումանեանին թարգմանչից 8/X. 1904. Թիֆլիս»: Էջեր 25-40, 49-56 չեն կտրտված: Հեղինակ՝  Նեգրի, Ադա Թարգմանիչ՝  Հակոբյան Հ. Էջ՝  63 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/709-2