ԱՌԱՆՁՆԱՏԻՊ-«բանբեր Երեվանի համալսարանի»-2/56/, Վերհուշ Գր. Հակոբյան«Ե. Չարենցը գրական համալսարանի դա

ԱՌԱՆՁՆԱՏԻՊ-«բանբեր Երեվանի համալսարանի»-2/56/, Վերհուշ Գր. Հակոբյան«Ե. Չարենցը գրական համալսարանի դա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Բանբեր Երեվանի համալսարանի» ամսագրի «Հրատարակումներ եվ հաղորդումներ»-ի 101-րդ էջին Գրիգոր Հակոբյանի ընծայագիրն է մանուշակագույն թանաք/ «Իմ եվ հազար-հազարավորների ուսուցիչ Եղիշե Չարենցի` գրական համալսարանում կարդացած դասախոսությունների վերաբերյալ այս համեստ հոդվածիս առանձնատիպը մեծագույն սիրով ու երախտագիտությամբ նվիրում եմ Չարենցի տուն-թանգարանին, որը կա եվ պիտի դառնա չարենցագիտության համար 1սրբազան տաճարը: Չարենցի երբեմնի նվաստ սան ` Գրիգոր Հակոբյան 28.03.1986թ.»:102-103-րդ էջերին ՀՍՄՈ ԳԱ ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանի «Երկու խոսք»-ն է Գ. Հ-ի հուշ-գրառման մասին, ուր նշում է, որ այստեղ կենդանի Չարենցն է դասախոսի դերում` ունկնդիրների հետ անմիջական կապի մեջ, բանաստեղծական արվեստի գաղտնիքների մասին մտորելիս, իչպես նաեվ պարզ է դառնում գրական ստուդիայում տաղաչափության ուսուցման չարենցյան հիմնական սկբունքը/ տարրական եվ ներածական / գիտելիքներ բանաստեղծական կառուցվածքի մասին/ վանկային սկզբունքի բացահայտումը: Հրապարակման հեղինակ ԳՐ. Հ. 1935թ. եղել է ՀԳՄ կից գրական ստուդիայի սան, որտեղ Չարենցը կարդացել է դասախոսություններ բանաստեղծական արվեստի մասին: Ընթերցողին ներկայացված է հուշագրության մեջ ուրվագծվում է հայկական տաղաչափական եվ բանստեղծական յուրահատկությունների, բանաստեղծական վարպետության մասին խորհող Չարենցի կերպարը: 101-րդ էջին` ներքեվի աջ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  15 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 Չափս՝  26սմ x 16,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4038 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6254