«Գարուն »-1, Ռ. Ղազարյան «Հուշեր Չարենցի մասին» էջ` 67-75

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հուշերը հրատարակվել է Ալմաստ Զաքարյանի խմբագրած «Հուշեր Չարենցի մասին»-1986թ. «Սով գրող» հրատ.գրքում: Առանձին գրքով 1995թ,. «Նաիրի» հրատ հուշեր Չարենցի մասին» եվ 1998թ. «Նաիրի» հրատ.«Չարենցյան նշխարներ»-Այդին Մորիկյանի խմբագրած գրքում: Ամսագիրը լույս է տեսել 1967թ: Շապիկի առաջին էջին Լեվոն Արսենյանի «Անձրեվ» լուսանկարն է: Հուշերում Ռ. Ղազարյանն անդրադարձել է Ե.Չարենցի հետ իր ծանոթությանը, առաջին անգամ «Ինտուրիստ» հյուրանոցի նրա բնակարանում լինելուն: Այդ օրվանից Չարենցը նրա կուռքն է եղել, անկաշառ պաշտամունքը եվ ուղեկիցը` տարբեր հրավերների եվ զբոսաշրջումների ժամանակ: Նկարագրել է Չարենց մարդուն, Չարենց բանաստեղծին: Չարենցի մոտ հաճախ հավաքվել են ժամանակի նշանավոր մարդիկ` Ավ. Իսահակյանը, Շիրվանզադեն, Ակ. Բակունցը, Գ. Մահարին, դերասաններ, մտավորականներ: Գրել է լեհուհի Էռա Ռուսկիխի եվ Չարենցի չկայացած հարսանիքի մասին, ծանոթությունը Չարենցի կնոջ ` Իզաբելլայի եվ երկու աղջիկների հետ: Ռեգինան վայելել է Չարենցի մեծ վստահությունը եվ 1937թ. բանտից շապիկի թիկունքին քիմիական մատիտով Իզաբելլային գրած գրության «Իզաբելլա լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս եվ այդ հարցում դիմիր միայն ու միայն Ռեգինային եվ վստահիր նրան» հուշի առաջին տողն է. «Չարենցի հետ ծանոթացել եմ 1930թ.»: Վերջին տողն է.«Հոգուս պարտքը կատարած լինելով` այլ բան չի մնում ասել ինձ հիմա, բայց եթե միայն արտահայտել իմ խոր երախտագիտությունը եվ խոնարհ հարգանքը Չարենցի հիշատակին ` նրա մեծ վստահության համար»: Անվանաթերթին ` առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4194 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6448