Առաջին հոգեղեն կերակուր հայազգի երեխաների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Առաջին հոգեղէն կերակուր հայազգի երեխաների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրութիւն Ստեփանոս Նազարեան վարդապետի. Առաջին հոգեղէն կերակուր հայազգի երեխաների համար. - Մոսկվա, 1853, Վօլդեմար Գօթիէ ֆրանսիացոյ տպարանումը: Շապիկը բաց վարդագույն ամուր թղթից է, առանց վերնագրի և այլ նշումների: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, կենտրոնում տպագրված են հետևյալ տողերը՝ «Առավելապէս մարդավայելուչը մարդուս մէջ այն է, որ մարդկութեանը օգնական գըտանվի»: Կազմերեսները և էջերը խունացած են, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Նազարյան Ստ. Էջ՝  103 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1853 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/269