Առնո Բաբաջանյան. 1921-1983

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1996 թ. շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 75-ամյակին, որի վրա պատկերված է Առնո Բաբաջանյանի դիմանկարը «Հերոսական բալլադի» ձայնանիշերի խորքին: Առնո Բաբաջանյան (1921-1983), հայ երգահան, դաշնակահար: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971): Հայտնի են նրա «Հերոսական բալլադը», «Վաղարշապատի պարը», «Պրելյուդը», «Էքսպրոմտը», «Հայկական ռապսոդիան»: Ա. Բաբաջանյանը գրել է երգեր, երաժշտություն դրամատիկ ներկայացումների և կինոնկարների համար: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Դավթյան Ստեփան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1996 Նկարագրություն՝  Առնո Բաբաջանյանի ծննդյան 75-ամյակը: Անվանական արժեքը՝ 90 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  170-Նամ.