Ջիվանի. 1846-1909

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1996 թվականին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Ջիվանու ծննդյան 150-ամյակին, որի վրա պատկերված է Ջիվանու դիմանկարը Արագած լեռան խորքին: Հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ: Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լևոնյան) (1846-1909): Հայ աշուղ, ժողովրդական երգիչ: 1868-1895 թթ. ապրել է Ալեքսանդրապոլում: Մինչև 1880 թ. նրա երգերը տպագրվել են "Սոխակ Հայաստանի" երգարանի հատորներում: Ջիվանու երգերը հեղինակի թելադրությամբ գրի են առել Կոմիտասը, Մ.Եկմալյանը, Ք.Կարա-Մուրզան և ուրիշները: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  4x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Դավթյան Ստեփան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1996 Նկարագրություն՝  Ջիվանու ծննդյան 150-ամյակը: Անվանական արժեքը՝ 150 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  168-Նամ.