Ասեղնագործ գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև կտավի վրա ասեղնագործված են գորգի զարդանախշեր։ Կենտրոնական դաշտը դեղնասպիտակավուն է, որի անկյուններում ասեղնագործված են ոճավորված ծաղկահորինվածքներ։ Կենտրոնական դաշտի վրա պատկերված է բալագույն հիմնադաշտ ունեցող, զիգզագաձև կողմերով, երկու ծայրերում սրացող ելուստով խոշոր վեցանիստ զարդահորինվածք, վերջինիս մեջ պատկերված են ոճավորված կապույտ ծաղկանախշեր։ գորգն ունի երկու նեղ և մեկ լայն եզրագոտիներ։ Նեղ եզրագոտիների մեջ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են, մեկի մեջ գազարագույն իսկ մյուսի մեջ սպիտակ շղթայաբար իրար միացած շեղանկյուն պատկերներ։ Լայն եզրագոտու սև հիմնադաշտի վրա պատկերված են կարմիր ծաղիկների և կանաչ տերևների հորինվածքներ։ Ասեղնագործված է խաչկար տեխնիկայով։ Լայն եզրագոտու վերին աջ անկյունում ունի արձանագրություն՝ 1957․ Վարպետ՝  Սարանգյուլ Ազկուխանյան Լայնություն (սմ)՝  107 Երկարություն (սմ)՝  135 Նյութը՝  բուրդ, կտավ, սատին Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դեբետ գ․ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6572/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–2931