Ավ. Իսահակյանի ելույթը Խ.Աբովյանի մահվան 100-ամյակի հանդիսավոր նիստում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է ելույթի պահին, կանգնած, հավանաբար, նախագահությունում: Երևում է մինչև գոտկատեղը. կիսադեմ, աչքերը՝ փակ, բերանը բաց: Մազերը հետ սանրած, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Հագին մուգ՝ բաց գույնի գծեր ունեցող կտորից կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ, նախշավոր փողկապ: Բեմում նստած է նախագահությունը՝ մի քանի շարքով: Նրանց թիկունքում թանձր վարագույր է, որի վրա փակցված են տարեթվեր: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  15,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8974