Ավ.Իսահակյանը իր աշխատասենյակում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է Պլեխանով փողոցի առանձնատան իր աշխատասենյակում, գրասեղանի առջև նստած, աջ ձեռքը՝ մատների արանքումգլանակ, սեղանին դրված թղթերի վրա, ձախը՝ մատներով թուղթ բռնած, սեղանի եզրին: Երևում է մինչև կուրծքը, կիսադեմ: Հագին՝ բաց գույնի գծավոր կտորից կոստյում է, գծավոր վերնաշապիկ, նախշավոր փողկապ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը: Գրասեղանին ազատ տեղ չկա. արձանիկներ, մատիտներ, աման, փետուրներ, գրքեր, թղթեր ...: Հեղինակ՝  Լև Ռասկին Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8973