«Ավանգարդ»-110 /10334/ «Թարմ հայացքի տեսադաշտում» էջ` 3-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածը երիտասարդ ռեժիսոր Լեւոն Մկրտչյանի
գործունեությանն է վերաբերում , որի ստեղծած ֆիլմերը հաստատում են, որ գործ ունենք պրպտող, առարկայի ու երեւույթի խորքը տեսնող մի իսկական
արվեստագետի հետ: Նրան հնարավորություն է ընձեռնվել նաեւ Չարենցի ծննդյան 90-ամյակի օրերին նկարահանել ֆիլմ: Նա կանգ է առել մեծ բանաստեղծի կյանքի վերջին օրերի ողբերգական դեպքերի վրա, որով ավելի կենդանի, ավելի շոշափելի է դարձել բանաստեղծի վերջին պահերի օրհասական
գոյությունը: Ֆիլմը սկսվում է «Իմ մահվան օրը կիջնի լռություն» հնչյուններով, այնուհետեւ միկրոֆոնը տրամադրել է այն հատուկենտ մարդկանց, ովքեր վերջին անգամ շփվել են Չարենցի հետ, կինոխցիկը նկարել է այն առարկաները, որոնց հետ վերջին առնչությունն է ունեցել բանաստեղծը, այն բանտախուցը, որից նա կենդանի դուրս չեկավ: Ֆիլմում հնչում է նաեւ «Մահվան տեսիլ»-ը «Թող ոչ մի զոհ չհահանջվի ինձնից բացի...».
«Երկնուղեշ փայտերի պատկերը» ավելի տեսանելի է դառնում ռեժիսորական հնարքի շնորհիվ` դրանք անդամահատված ծառեր են... որ ուրվագծում են մռայլ երկնքի պատկերի վրա....» ավարտում է ֆիլմի մասին իր խոսքը Ալիս Հոհաննիսյանը:
Հեղինակ՝ Ալիս ՀովհաննիսյանԷջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1987Չափս՝ 60 x 42 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4333
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6586