«Ավանգարդ»-7.,    15. 01.1988  «Որդիներին հայրերի համար»-էջ`4-րդ

«Ավանգարդ»-7., 15. 01.1988 «Որդիներին հայրերի համար»-էջ`4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի 4-րդ էջը` ներքեւի աջ կողմում փոքր-ինչ պոկոտված է: Ակնարկը նվիրված է Մոսկվայաբնակ հայկական թատերական ստուդիայի առաջին շրջանավարտներից մեկին` հայ մշակույթի գիտակ, 84-ամյա Ծովիկ Սահառունուն: Ծ.Սահառունին ներկայացված էր իր հուշերի պատառիկներով 20-ական թթ. Մոսկվայում մեր մշակույթին առնչող գործիչների, կյանքի, իրադարձությունների մանրամասներով: Նրան հաջողվել է մարդկանց հաղորդել Լյուսի Թարգյուլի` «Կոմիտաս» վեպի հեղինակի, ասմունքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի մասին: Չի մոռացել նաեւ Ե. Չարենցին, որը Մոսկվայում ապրել է հայկական մշակույթի տան հանրակացարանում , իրենց հարեւանությամբ, ուր չարենցյան հոգու շառաչը զգացվել է արշալույսի հետ: Սահառունին գերազանց է տիրապետել հայերենին: ժողկոմխորհի հայկական բաժնում աշխատել է բանաստեղծաուհի Լեյլիի, Արփիկ Թումանյանի հետ.... Հեղինակ՝  Սերգեյ Երիցյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4388 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6650