Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Խմբագիր՝ Լ. Խ. Մանուկյան
3-րդ էջում (սկիզբը՝N 7-ում) հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի նամակներին, պոետի և Ալ.Մյասիկյանի կապերին: Կուսակցական և պետական ականավոր գործիչը միաժամանակ խորաթափանց գրականագետ էր: 2-ի գործունեությունն էլ խարսխված էր մարքս-լենինյան աշխարհայացքի վրա: Մ.Մելքոնյանը ներկայացնում է մեկը մյուսի հանդեպ ունեցած վերաբերմունքը, կարծիքը և մեջբերում 1924թ. մարտի 8-ի Մյասնիկյանին հասցեագրված Չարենցի Նամակը: Ապա Հ.Սուրխաթյանին և Դ.Դեմիրճյանին՝ 1925թ. մայիսի 7-ին գրած նամակները, որոնցում Չարենցը հանդես է գալիս որպես խորզգա գիտնական, համարձակ իր դատողություններում: Ուշագրավ է Տ.Խաչվանքյանին գրած նամակը՝ Խ.Դաշտենցի գրքի տպագրության վերաբերյալ: Չարենցը շատ ուշադիր է եղել թարգմանիչների ընտրության հարցում: Նկատի ունենալով ռուս գրականության հզորությունը և ռուս ընթերցողի կուլտուրան, Չարենցը նամակագրություններում խորհրդակցել է թարգմանիչների ու հրատարակիչների հետ: Ներկայացվում է Ալ.Գատովին գրած Չաարենցի Նամակը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն
է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2145 645
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5232