Ավետարան տյառն մերո Հիսուսի Քրիստոսի ըստ Հովհաննու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աւետարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ըստ Յօհաննու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աւետարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ըստ Յօհաննու: Խնամօք թարգմանեալ ի յոյն բնագրէ. Տպագրեալ արդեամբք եւ ծախիւք Բրիտանական եւ Արտաքին ընկերութեան Աստուածաշունչ գրոց. - Կոստանդնուպօլիս, 1885, ի տպարանի Ա. Յակոբ Պօյաճեան: Շապիկը մուգ շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից է, առանց վերնագրի և այլ տվյալների: Էջ 3-ի վերևի և վերջին էջ 119-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակի հատվածը թեթևակի մաշված են: Էջ՝  119 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  8,7 Երկարություն (սմ)՝  13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/525