Խորհրդածություն շնորհաց և նշանաց և խորհրդոց քրիստոսական Ս. եկեղեցվո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խորհրդածութիւն շնորհաց եւ նշանաց եւ խորհրդոց քրիստոսական Ս. եկեղեցւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ Տ. Տ. Մատթէոսի սրբազան արքեպիսկոպոսի ազգասէր եւ վեհափառ պատրիարքի Կոստանդնուպօլսոյ. Խորհրդածութիւն շնորհաց եւ նշանաց եւ խորհրդոց քրիստոսական Ս. եկեղեցւոյ. - Կոստանդնուպօլիս, 1848, ի տպարանի Յ. Միւհէնտիսեան: Շապիկը բաց դեղնագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 19-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, և վերջին ֆորզացի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Մատթեոս Կաթողիկոս Էջ՝  (Ա-ԺԲ), 198 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1848 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/523