Ավետարանի մագաղաթյա թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթերից, որի վրա ուղղանկյունաձև կտրվածքներով մի գեղեցիկ խորան է: Դր ճակատին մեծ, ութթերթ վարդյակ է, որի աջ և ձախ կողմերում բաղեղազարդ երկշարք սյունակներ են: Խորանի ճակատին երկու հզոր արծիվներ են, իսկ նրանց կենտրոնում կենաց ծառ է պատկերված: Խորանի բաց մնացած ուղղանկյունաձև մասում բաղեղազարդ նախշ է: Խորանից ցած գրված է՝ ‹‹Ի սկզբանէ էր բանն...››: ‹‹Ի›› տառը գրված է մարդակերպ զարդանախշով, իսկ մնացածները՝ թռչնազարդ: Հաջորդ տողերը գրված են գեղեցիկ ձեռագրով: Լուսանկարի աջ կողմում մարդկային պատկերներով և բուսանախշերով լուսանցազարդ է՝ ծայրին խաչ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/27 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274