Ավետիս Ղուկասյան և նրա կտակը

Ավետիս Ղուկասյան և նրա կտակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աւետիս Ղուկասեան եւ նրա կտակը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Գիւտ Աղանեանց. Աւետիս Ղուկասեան եւ նրա կտակը. - Թիֆլիս, 1911, էլեքտպ. օր. Ն. Աղանեանի. Պօլից., 7: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ « Հորիզոնի» խմբագրությանը Գիւտ Աղանեանց ա. ք. - ից»: Առաջին կազմերեսի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Ավետիս Ղուկասյանի պատկերով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին՝ լրացուցիչ էջ VI-ի ներքևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակի հատվածը խունացած են, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Աղանյան Գ. Էջ՝  56, VI Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/189