Խանգարմունք հայկաբանության ի հնումն և ի նորումս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ի նորումս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեաց Գաբրիէլ եպիսկոպոս Այվազեան. Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ի նորումս. - Ի Թէոդոսիա, 1869, ի տպարանի Խալիպեան ուսումնարանին: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «Առ արժանապատիւ տէր Յարութիւն աւագ քհ. Կէօքչէան...» (մակագրության վերջը ծածկված է վրան սոսնձված «66» թվանշումով պիտակով): Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, վերջին էջ 53-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, սրան հաջորդող էջի վերևի լուսանցքում՝ «Յովհաննէսին Ֆիլիպից» ընծայագիրը սև թանաքով: Կազմերենսները խունացած են, սնկահետքերով, կռնակը մասամբ մաշված է: Հեղինակ՝  Այվազյան Գ. Էջ՝  53 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1869 Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/274