Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ի նորումս
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրեաց Գաբրիէլ եպիսկոպոս Այվազեան. Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ի նորումս. - Ի Թէոդոսիա, 1869, ի տպարանի Խալիպեան ուսումնարանին: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «Առ արժանապատիւ տէր Յարութիւն աւագ քհ. Կէօքչէան...» (մակագրության վերջը ծածկված է վրան սոսնձված «66» թվանշումով պիտակով): Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, վերջին էջ 53-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, սրան հաջորդող էջի վերևի լուսանցքում՝ «Յովհաննէսին Ֆիլիպից» ընծայագիրը սև թանաքով: Կազմերենսները խունացած են, սնկահետքերով, կռնակը մասամբ մաշված է:
Հեղինակ՝ Այվազյան Գ.Էջ՝ 53Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1869Լայնություն (սմ)՝ 13,8Երկարություն (սմ)՝ 22,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/274