Սրբոյ հորն մերոյ Եղիշեի վարդապետի Մատենագրությունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատենագրութիւնք նախնեաց. Եղիշէ. Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք ըստ ընտրելագոյն ընթերցուածոց գրչագրաց. - Ի Վենետիկ, 1859, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին, Առաջին տիտղոսաթերթի նեքրևի աջ անկյունում, էջեր 158-ի և 382-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը և կազմի անկյունները դարչնագույն կաշվից են: Կռնակի վերևի մասում մուգ դարչնագույն տառերով դրոշմված է վերնագիրը: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում կա «Յովհաննէսին Ֆիլիպից» ընծայագիրը սև թանաքով: Կազմերեսները և կռնակը խունացած են,մասամբ՝ մաշված, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Եղիշե Էջ՝  382 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/273