Ավետիք Իսահակյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է Ղուկասյան բնակարանի աշխատասենյակում, սեղանի առջև նստած, մինչև կուրծքը, 3/4 թեքությամբ, ձեռքերը՝ սեղանին փռած գրքերի և թղթերի վրա: Աջ ձեռքին՝ մատիտ, ձախին՝ բացված գիրք: Հագին մուգ կոստյում, բաց գույնի վերնաշապիկ, մուգ, մեծահանգույց փողկապ: Մազերը՝ խռիվ բեղն ու մորուքը՝ ալեխառն:Սեղանին՝ ծածկոց, բաց և փակ գրքեր: Թիկունքին՝ գրապահարան և փայտե բարձր պատվանդան, վրան՝ թաղարանով բույս: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Ս. Կույուտով Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  24 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 115 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ100