Ավ.Իսահակյանը 1907թ. Պետական Դումայի Երևանյան նահանգի հայ պատվիրակների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են հավանաբար, պավիլիոնում՝ գետնին /որ ծածկված է գորգով/, աթոռներին նստած, կանգնած՝ տարբեր դիրքերով, տարբեր հագուստներով: Խալու վրա կան երկար և կլոր մութաքաներ՝ հենվելու համար:Երկրորդ շարքում, աջից երրորդը՝ Ավ.Իսահակյանն է, որ նստած է աթոռին, ձեռքերը կրծքին խաչած, նկարված է դիմացից, մինչև ծնկները /երևում է աջ ոտքը/: Մազերը, բեղն ու մորուքը՝ խնամված, սև, առատ: Հագին մուգ տաբատ և պիջակ, բաց գույնի վերնաշապիկ և փողկապ, որ հազիվ են երևում: Նրա երկու ուսագլուխներին դրված են հետևում կանգնածներից երկուսի աջ ափերը: Լուսանկարվողների հետևում աղոտ երևում է բնապատկեր ունեցող պաստառ: Լուսանկարվածները համարակալված են: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  28,5 Երկարություն (սմ)՝  22,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Հունվար, 1907թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 82 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 72