Ավ.Իսահակյանը և Վերնատան անդամները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վերնատան անդամներ Դ.Դեմիրճյանը, Ավ.Իսահակյանը, Ղ.Աղայանը, Լ.Շանթը և Նիկ.Աղբալյանը Վերնատան պատշգամբում: Լուսանկարված են նստած, տարբեր դիրքերով, հիմնականում՝ դիմացից: Իսահակյանը նստած է ոտքը ոտքին գցած, աջ թևը կողքի աթոռի թիկնակին՝ ձախով բռնել է աջ ձեռքը: Հագին սև կոստյում է, որի տակից երևում է վերնաշապիկը: Մազերը, բեղն ու մորուքը՝ փարթամ, սև: Բոլորը բեղ ու մորուքով են, հագներին՝ սև կոստյում: Լուսանկարը՝ սև - սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 1