Հյուրեր Իսահակյանի տանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրականագետներ Արամ Բաբայանը /ձախից/ և Նվարդ Թումանյանը /երկրորդը/ Ավ.Իսահակյանի և իր կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ, վերջիններիս բնակարանում՝ առանձնատան պատշգամբում: Նստած են աթոռներին, տարբեր դիրքերով: Իսահակյանը նկարված է դիմացից, աջ թևը ծնկանը հենած և փոքր-ինչ թեքված: Իսահակյանի հագին տնային հագուստի /գծավոր/ վերին մասն է, վրայից մուգ գույնի թեթև պիջակ: Ձախ ձեռքը դրված է աթոռի նստատեղին, մուգ տաբատ: Թիկունքում երևում է դեպի սենյակ տանող դուռը: Լուսանկարը՝ շագանակագույն: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  9,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ2