Արամայիս Երզնկյան. 1879-1937

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2004 թ. սեպտեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Արամայիս Երզնկյանի ծննդյան 125-ամյակը թեմային, որի վրա պատկերված է Արամայիս Երզնկյանի դիմանկարը: Քաղաքական և պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ, 1907-ին մասնակցել է ՌՍԴԲԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) V (Լոնդոնյան) համագումարին, 1916 թ. ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ, 1917 թ.՝ փետրվարյան հեղափոխությունից հետո՝ Թիֆլիսի բանվորական խորհուրդի, ապա Անդրկովկասյան սեյմի անդամ: 1920-30 թթ.՝ ՀԽՍՀ հողժողկոմ, 1921 թ. ընտրվել է «Հայաստանի օգնության կոմիտեի» կենտրոնական վարչության նախագահ, 1931-33 թթ.` Երևանի քաղխորհուրդի գործկոմի նախագահ: Անհիմն բռնադատվել է, մահացել բանտում, հետագայում արդարացվել է: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2004 Նկարագրություն՝  Արամայիս Երզնկյանի ծննդյան 125-ամյակը: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  118-Նամ.