Նոր Ջուղայի հայկական գաղթօջախի 400-ամյակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2004 թ. սեպտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված՝ Նոր Ջուղայի հայկական գաղթօջախի 400-ամյակը թեմային, որի վրա պատկերված է Որմնանկարներ Բեթղեհեմ եկեղեցուց, 1628 թ., Հովհաննես Մկրտիչի կողմից Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Հայկական գաղթավայր Իրանում, հիմնադրել են Սպահանի նահանգ արտագաղթած Ջուղայի հայերը, ունեցել է ինքնավարություն: XVII-XVIII դդ Նոր Ջուղան եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն: XVIIIդ. կեսին Նոր Ջուղայի հայ վաճառականները հիմնադրել են «Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը», որը ծավալել է լայն գործունեություն, պայմանագրեր կնքել օտարերկրյա պետությունների և առևտրական ընկերությունների հետ: 1630 թ. Խաչատուր Կեսարացին հիմնադրել է տպարան: Մեծ զարգացման է հասել որմնանկարչությունը, գեղանկարչությունը, ճարտարապետությունը, աշուղային պոեզիան:XIX-XX դդ. Նոր Ջուղան մնացել է թեմական և մշակութային կենտրոն: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Չափս՝  5,6x5,6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ֆլջյան Անահիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2004 Նկարագրություն՝  Նոր Ջուղայի հայկական գաղթօջախի 400-ամյակ: Անվանական արժեքը՝ 590 ՀՀ դրամ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  116-Նամ.