Արաքս: Գրական և գեղարվեստական պատկերազարդ հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Արաքս: Գրական եւ գեղարուեստական պատկերազարդ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արաքս: Գրական եւ գեղարուեստական պատկերազարդ հանդէս/ Խմբագիր-հրատարակիչ՝ Ս. Գուլամիրեան. Եօթերորդ տարի. Գիրք Բ. - Ս. Պետերբուրգ, 1897, տպարան Յ. Ի. Լիբերմանի: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը չի պահպանվել, վերջին կազմերեսը նկարազարդ է, վրան տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ «Չիկաքոյի աշխարհահանդիսում «Արաքս»-ի ստացած մեդալը» խորագրով, սրա ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 230-ի ներքևի լուսանցքում: Էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Առաջին կազմերեսը չի պահպանվել, համարն ամբողջովին մաշված և մասնատվածած է: Կազմող՝  խմբ.-հրատ.` Ս. Գուլամիրյան Էջ՝  230 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1064-7