Պատմություն հայ գրականության: Ի պետս բանասիրաց, մանավանդ բարձրագույն ուսանողաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն հայ գրականութեան: Ի պէտս բանասիրաց, մանաւանդ բարձրագոյն ուսանողաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեց Յ. Գ. Մ. (Մրմրյան Հ.). Պատմութիւն հայ գրականութեան: Ի պէտս բանասիրաց, մանաւանդ բարձրագոյն ուսանողաց: Հատոր Ա, մասն Ա. Մինչև Ե-րդ ոսկեդարը. - Կ. Պոլիս, 1911, տպագրութիւն Ռ. Սագաեան: Շապիկը բաց կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, աջ մասում, նաև առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա «Յովհաննէս Գըլըճեան. Կ. Պոլիս» սև թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի ներքևի աջ մասերում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, առաջին կազմերեսը՝ նաև մաշված ու մասնատված: Հեղինակ՝  Մրմրյան Հ. Էջ՝  143 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/419