Արդուկ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Արդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ածուխով տաքացվող արդուկ է, բաղկացած իրանից, խուփից և բռնակից։ Իրանը եռանկյունաձև, կողերը կոր, երկաթե տուփ է, որի երկու պատերի վրա կան կամարաձև զույգ ճեղքեր։ Իրանի մեջ է տեղավորվում վառվող ածուխը։ Կափարիչը արդուկի իրանին միացած է երկարավուն ձողի օգնությամբ։ Կափարիչի եզրերը ատամնավոր են և լրիվ չեն ծածկում արդուկի բերանը։ Արդուկի բռնակը ձևավոր է, վերին մասը փայտից։ Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  22 Բարձրություն (սմ)՝  10 Նյութը՝  երկաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7380/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-586