«Աքիլլես թե Պյերո» պոեմի մասին

«Աքիլլես թե Պյերո» պոեմի մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ըստ հոդվածագրի, այս պոեմի ժանրը ներկայացած է իբրեւ «ինտերմեդիա», ըստ էության ողբերգություն: Դա անատի, սրտի, մտքի, զգացմունքի տեր ահատի ողբերգությունն է` 20-րդ դարի բնորոշ գծերից տոտալիտարիզմը այդ դարի անբաժանելի մասն է: Պոեմում կա երեք գլխավոր հերոս` Թատրոնի տնօրենը, Հերոսը եւ մի հավաքական հերոս` դահլիճը: Տնօրենն իր հիմնական գծերով հիշեցնում է Ստալինին, Հերոսը ար.տաքին որոշ նշաներով նման է Տրոցկուն, որը խորապես հակառակ է Տնօրենի եւ նրա կողմնակիցների ասածին: Դահլիճը ժամանակակից ամբոխի դասական պատկեր: Հլու-հնազանդ տնօրենի կողքին դահլիճը մերժում է եւ Հերոսին, եւ նրա պաշտպանին եւ նրանց ովքեր փոքր-ինչ կասկածում են Տնօրենի խոսքի ճշմարտության վրա: Հարազատ պատկերը Ստալնի բռնապետության տարիների: Մեր աչքի առջեւ Հերոսը խեղճանում է, փոքրանում, բայց ունի իր մեծ ճշմարտությունը: Հերոսը պարտվում է, բայց դա ժամանակի մեծագույն ողբերգությունից մեկն է: Չարենցը զարմանալի խորաթափանցությամբ զգացել է, թե ինչ է կատարվում երկրում, հասարակության մեջ, որ հասարակությունը չէր ընդունում մարդկային անհատականությունը: Հերոսը մերժվում է, դառնում ծաղրուծանակի առակա...: Հեղինակ՝  Ազատ Եղիազարյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, դեկտեմբեր 7 Չափս՝  59,7x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6872