«Բանվոր»-211.,Ռ. Փաշայան, «Ե. Չարենցի տուն-թանգարանում» էջ`3-րդ

«Բանվոր»-211.,Ռ. Փաշայան, «Ե. Չարենցի տուն-թանգարանում» էջ`3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի աշխատակից Ռ. Փաշայանը զրուցել է ՉՏԹ տնօրեն Ն. Բաղդասարյանի հետ. հարցազրույցում ներկայացվել է տուն-թանգարանի գործունեությունը, հիմնական ֆոնդը` մեծարժեք նոր մասունքներով, խոսել է առաջին հարկի ցուցասրահում «Չարենցը կերպարվեստում» մշտական գործող ցուցահանդեսի, տարբեր թեմատիկ միջոցատումների մասին, ուր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել բանաստեղծի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանը, կյանքի վերջին տարիների մտերիմներից Արմենուհի Ջիդեջյանը եւ երիտասարդ դերասան Ազատ Գասպարյանը: Սիրով պատմել է 1980թ. դեկտեմբերին Մոսկվայի դերասանի տանը կազմակերպված չարենցյան երեկոյի մասին, որին իր հետ մասնակցել են բանաստեղծի ավագ դուստր Արփենիկը եւ թոռը` Եղիշեն: Ե. Չարենցի ստեղծագործությունների հիման վրա կազմած գրական-գեղարվեստական կոմպոզիցիայի արտասանությամբ հանդես է եկել ասմունքող Գերասիմ Լիսիցյանը: Թանգարանում կատարվել է կարեւոր մի աշխատանք եւս` կազմված է Ե. Չարենցի անձնական գրադարանի մատենագիտությունը, որը կծառայի գրասեր լայն հասարակայնությանը: Առաջին էջի վերեվում` ձախ կողմում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2905 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6373