«Բանվոր» N288     «Բանաստեղծը և Գյումրի-Լենինականը»

«Բանվոր» N288 «Բանաստեղծը և Գյումրի-Լենինականը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածագիրն անդրադարձել է համայն հայության ինքնատիպ հատված Գյումրու ծնունդ գրական դեմքերի և Չարենցի գրական առնչություններին: Ներկայացնում է Չարենց-Գարեգին Լևոնյան ստեղծագործական կապը, խոսում 1922-ին տպագրված «Դեկլարացիա երեքի» փաստաթղթի նշանակության մասին, որի գրական շնորհանդեսերը անցկացվել են Գյումրիում: Չարենցը հաճախ է այցելում շատ կողմերով իր հայրենի Կարսը հիշեցնող գունեղ այդ քաղաքը, մտերմանում այդտեղից սերված Մ.Արմենի, Ա.Տիգրանյանի և ուրիշների հետ: Ներշնչվելով Գյումրվա հեղափոխական ըմբոստություններով, Չարենցը հյուսել է «Մաճկալ Սաքոյի պատմությունը» գեղջկական պոեմը, որը վերլուծում է Մ.Նարյանը: Մայիսյան ապստամբության կապակցությամբ Չարենցն անդրադառնում է Գյումրիում հզորացած զրահապատին, որին նվիրել է «Զրահապատ Վարդան զորավար» պոեմը: Գրել է երկեր՝ Արմենուհի Տիգրանյանին, Ավ.Իսահակյանին, Արտաշես Տեր-Մարտիրոսյանին նվիրված: Գյումրիական շարքը գրված է կատարյալ ներշնչանքով: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2116 553 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5132