Բանտ աշտարակում: Մ.Մետերլինկի «Մալեn արքայադուստրը» պիեսի ձևավորման էսքիզ:
Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բարձր մռայլ սրահ է՝ կառուցված խոշոր, մոխրականաչավուն շաղախով, տձև մուգ շագանակագույն քարե կտորներից: Ձախից նեղ կամարաձև մուտք է, վառ լույսի շերտագիծ, երեք լայն աստիճաններ, որոնք տանում են ցածր կողպեքով և փականով, սև շագանակագույն կամարաձև դռան մոտ: Ավելի աջ նեղ ոլորոապտույտ աստիճան է, որի վրա աշտարակից ընկնում է թանձր ստվերներ: Խավար լույսի ներքո հազիվ նշմարվող բարձրահասակ կնոջ ֆիգուր է ամբողջ հասակով մեկ՝ երկար հագուստով՝ մուգ կապույտ, մանր ոսկեգույն զարդով և լայն շագանակագույն գոտիով, օքրայագույն երկարաթևք վերնաշապիկով: Դեմքը և վարսերը թաքնված են գլխանոցի տակ: Ձախ ձեռքով թեթևակի բարձրացրել է շրջազգեստի փեշը, աջով բռնվել է պատից: Վերևում աղյուսե կամարի մի մասն է և գերաններ:
Հեղինակ՝ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխ (1874-1947)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ 260